Facebook-ի ակտիվ օգտագործումը հանգեցնում է սննդային խանգարումների: Ամերիկացի գիտնականների հերթական հետազոտության արդյունքները հրապարակված են International Journal of Eating Disorders գիտական ամսագրում:
Այս հետազոտությանը մասնակցել են 960 կին կամավորներ, որոնք գտնվել են գիտնականների ուշադրության կենտրոնում մի քանի շաբաթ անընդմեջ: Նրանք պարզել են, որ այն կանայք, ովքեր այդ սոցցանցում անցկացրել են առնվազն 2 ժամ, հաճախ են ավել սնունդ ընդունում, ինչի հետևանքով ավելանում է ավելորդ քաշը: Դրան նպաստում է նաև համակարգչի դիմաց նստած վիճակում սնունդ ընդունելը: