Facebook սոցիալական ցանցը մշակել է մի ալգորիթմ, որը թույլ է տալիս մանրամասն տեղեկություններ հավաքել օգտատերերի մասին՝ գովազդային արշավներն ավելի արդյունավետ անցկացնելու համար։ Այս մասին գրում է The Daily mail-ը։
Սոցիալական ցանցի կողմից հավաքվելու են օգտատերերի լուսանկարները, «լայքերի», գտնվելու վայրերի մասին ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի գովազդային արշավներն ավելի նպատակային լինեն։ Այս նպատակով աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը համագործակցում է Նյու Յորքի համալսարանի մասնագետների հետ։
Արհեստական ինտելեկտի լաբորատորիայի մասնաճյուղերը գործելու են նաև Լոնդոնում և Կալիֆոռնիայում։