Facebook սոցիալական ցանցում բացվել է հավելված, որը թույլ է տալիս բացել հանգուցյալներին նվիրված էջեր: Այս մասին հաղորդում է Digit.ru-ն:
Sanctri կոչվող հավելվածը թույլ է տալիս նույնիսկ ստեղծել էջեր նրանց համար, ովքեր մինչև մահը չեն ունեցել ֆեյսբուքյան էջեր: Էջի հեղինակներն ասում են, որ նման էջի ստեղծման անհրաժեշտություն կա, ինչը կարող է փոխարինել մահացածների` կյանքի ընթացքում վարվող էջը: Այն կարող է բացել յուրանքանչյուր ոք, ով ստացել է հանգուցյալի էջը վարելու իրավունք: «Հավանել» կոճակի հետ մեկտեղ այս էջերում կլինի «Զգացված եմ» կոճակը:
Էջը նաև թույլ է տալիս «միտք ավելացնել», «կիսվել հիշարժան պահով», «երգ հրապարակել», «ի հիշատակ մահացածի լավ գործ անելու խոստում տալ» և այլն: