տուն Լուրեր Facebook-ը բացատրել է նախօրեին տեղի ունեցած խափանման պատճառը

Facebook-ը բացատրել է նախօրեին տեղի ունեցած խափանման պատճառը

168
0

nofacebook

Facebook-ում բացատրել են նախօրեին տեղի ունեցած խափանման պատճառները։ Ըստ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի տարածած հայտարարության, պատճառը ցանցային սպասարկման սարքավորումների պլանային ստուգումն էր։ Հիշեցնենք, որ նախօրեին շատ օգտատերեր մոտ երկու ժամ հնարավորություն չեն ունեցել հրապարակումներ կատարելու, «լայքելու», ինչպես նաև նկարներ ուղարկելու։

«Վաղ առավոտյան (ԱՄՆ ժամանակով — խմբ․) ցանցի պլանային սպասարկման ժամանակ մենք հանդիպել ենք խնդիրների, որոնք որոշ ժամանակով զրկել են մեր օգտատերերին հրապարակումներ կատարել Facebook-ում։ Մենք շուտ գտանք խնդիրը և այժմ ամեն ինչ աշխատում է 100 տոկոսով։ Ներողություն ենք խնդրում պատճառած անհանգստության համար», — այս մասին հայտնում է Engadget-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here