Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Facebook-ը մտադիր է Աֆրիկայում համացանցի հասանելիությունն ապահովել անօդաչու ինքնաթիռների միջոցով։ TechCrunch-ը տեղեկացնում է, որ աշխարհի խոշորագույն սոցցանցը մտադիր է գնել Titan Aerospace ընկերությունը, որն արտադրում է նման սարքեր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ գործարքի գինը կարող է կազմել մոտ 60 միլիոն դոլար։ Նախնական պայմանավորվածությամբ՝ աֆրիկյան երկնքում կարող են հայտնվել Solara 60 մոդելի 11 հազար անօդաչու սարքեր, որոնք հինգ տարի շարունակ կարող են մնալ օդում՝ օգտագործելով արևային մարտկոցներից ստացված էներգիան։
Facebook-ն այս նախագիծն իրագործելու է Internet.org ծրագրի շրջանակներում։ Internet.org հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին facebook-ի հիմնադրի կողմից, որի նպատակը աշխարհի աղքատ բնակչությանը համացանցը հասանելի դարձնելն է։ Ցուկերբերգը այդպես համացանցի հասանելիությամբ կապահովի շուրջ 5 միլիարդ բնակչի։