տուն Լուրեր Էթիկայի հանձնաժողովի անդամը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարագրի մասին

Էթիկայի հանձնաժողովի անդամը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարագրի մասին

211
0

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հերքել էր այն կեղծ տեղեկությունները իր ապօրինի հարստանալու մասին, ավելին՝ հավաստիացրել էր, որ ինքը եւ իր կինը, ներկայացրել են հայտարարագրերը:

Araratnews.am-ը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանին մեկնաբանություն խնդրեց: Ի պատասխան Էդգար Շաթիրյանն ասաց, որ ‹‹Հանրային ծառայության մասին›› ՀՀ օրենքով սահմանված  է, որ 2018 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 31֊-ն է: «Ամենայն հավանականությամբ Ալեն Սիմոնյանն ու նրա կինը հանձնել են հայտարարագրերը, բայց այսօր ու վաղը ոչ աշխատանքային օրեր են, հետևաբար չեմ կարող այս օրեին հաստատ ասել՝ դա այդպե՞ս, թե՞ ոչ: Դրա համար եմ ասում՝ ամենայն հավանականությամբ»,- ասաց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը:

Էդգար Շաթիրյանի խոսքով՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ հայտարարագիրը հանձնելուց հետո եռօրյա ժամկետում տեղադրվում է ռեգիստրում և 7֊օրյա ժամկետում հրապարակվում է։  «Հավանաբար,  հանձնել են հայտարարագրերը, որոնք կհրապարակվեն առաջիկայում»,- ասաց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը: