տուն Լուրեր Էթիկայի հանձնաժողովը լրագրողական ՀԿ-ների դիմումն ընդդեմ Սեդրակյանի ընդունեց վարույթ

Էթիկայի հանձնաժողովը լրագրողական ՀԿ-ների դիմումն ընդդեմ Սեդրակյանի ընդունեց վարույթ

102
0

mher

ԱԺ Էթիկայի հարցերով  ժամանակավոր հանձնաժողովն այսօր դռնփակ նիստում որոշում կայացրեց լրագրողական երեք կազմակերպությունների դիմումն ընդունել վարույթ: Հիշեցնենք, որ Մեդիա և իրավունք, Լրագրողների միավորում և Ազատ լրագրողների ասոցիացիա հ/կ-ները խնդրել էի հանձնաժողովին՝ քննել Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը: Վերջինս, տեսախցիկների առաջ, հայհոյել էր լրագրողներին:

Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ դիմումը կքննարկվի 30-օրյա ժամկետում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ կհրավիրվեն դիմումատու ՀԿ կազմակերպությունները:  Կհարվիրվի նաեւ Մհեր Սեդրակյանը:

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ էթիկայի հանձնաժողովը դատարան չէ, եւ որ քանի դեռ ինքն է նախագահ, թույլ չի տա այս մարմինը դարձնել դատարան:

Այլ մանրամասներ կնեկայացնենք ավելի ուշ տեսանյութում: