տուն Լուրեր Էս ի՞նչ եք անում ինձ. 91-ամյա կինը հազիվ էր եկել ընտրության (տեսանյութ)

Էս ի՞նչ եք անում ինձ. 91-ամյա կինը հազիվ էր եկել ընտրության (տեսանյութ)

87
0

Untitled

Այս ընտրություններում ևս նկատվում են, որ շատ տարեցներ քվեարկությանը մասնակցում են օգնողների ուղեկցությամբ:

Ավան վարչական շրջանի թիվ 87 դպրոցում տեղակայված  ընտրատեղամաս ընտրություններին մասնակցելու էր եկել նաև մի 91-ամյա կին, որը ընտրատեղամաս հազիվ էր հասել հարևանի օգնությամբ. «Միայնակ կնիկ եմ, գոնե 10 հազար դրամ փող տային, բալա ջան, բերել են, մարդ չկա խնամող, հարևանն ա բերել»:

Կինը նաև նշեց, որ ի վիճակի չէր գալու և հազիվ է հասել ընտրատեղամաս: Հարցին` ի՞ր ցանկությամբ հարևանը քվեարկեց թեկնածուներից մեկի օգտին, 91-ամյա կինը պատասխանեց` Տարոն Մարգարյանին եմ ընտրել, ապա դիմելով հարևանին` հավելեց. «Բա ի՞նչ ասեմ, Գեղամ ջան։

Մանրամասները azatutyun.am-ի տեսանյութում։