տուն Լուրեր Էս ի՞նչ անդամակցություն է, որ մենք միայն անկում ենք արձանագրում. Փաշինյան

Էս ի՞նչ անդամակցություն է, որ մենք միայն անկում ենք արձանագրում. Փաշինյան

94
0

22052872_1706710802734251_1719508845_n

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու նախագիծը: Նշենք, որ «Ելք» խմբակցությունն առաջարկում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Հիմնական զեկուցողն է ԱԺ «Ելք»խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա իր խոսքում նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը թույլ է տալիս նման նախագծերի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Փաշինյանը նշեց, որ երեք տարիները հիմնավորել են այն պնդումները, որ ԵԱՏՄ-ն որեւէ տնտեսական, ռազմական եւ քաղաքական արդյունքներ չի տվել Հայաստանին: «Պետական  պարտքն աճել է, ներդրումները՝ նվազել: Ըստ  էության այսօր մենք կարող ենք արձանագրել, որ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական կանխատեսվող սպասելիքները մի կողմից եւ անարդյունավետությունը` մյուս կողմից արդարացվել են»,- ասաց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետությունը տնտեսական, սոցիալական եւ ռազմաքաղաքական հետընթաց է գրանցել: «Էս ի՞նչ անդամակցություն է, որ մենք միայն անկում ենք արձանագրում: Մեր գործընկերների կողմից նկատում ենք արհամարհանք, ցինիկ միջամտություններ ՀՀ ներքին գործերին, եւ մենք կարծում ենք, որ այն մտավախությունները, որ անդամակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը լրջագույն վտանգներ է սպառնում, ավելի կոնկրետ են դառնում»,- ասաց Փաշինյանը: Նա նաեւ հայտարարեց, թե հիմա հայտարարում են, թե ԵԱՏՄ անդամակցությունը միայն տնտեսական առումով է, եւ անվտանգության երաշխավոր չէ: Մինչդեռ պատգամավորն ասաց, որ թերթել է արխիվը, եւ հստակ է, որ համաձայնագրում առավել շատ արձանագրվել է «անվտանգություն» տերմինը: