Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր տեղեկացրեց, որ «Կարմիր բլուր» հնավայրը մաքրվում է շինարարական աղբից: Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ դա ողջունելի է: Ապա նա հիշեց «Էրմիտաժի» տնօրեն ՄիխայիլՊիոտրովսկուն, որին տեղեկացրել է հնավայրի մաքրման մասին: «Նա ուղղակի երջանիկ էր, քանի որ Էրմիտաժի տնօրենի հայրը [Բորիս Պիոտրովսկին.- խմբ] շատ մեծ ներդրում ունի այս գործում: Ավարտին հասցնենք այս գործը, քանի որ Էրմիտաժի տնօրենը հյուրընկալվելու է մեզ: Մենք երկկողմանի գործեր ունենք անելու»,- մանրամասնեց քաղաքապետը: