տուն Լուրեր Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են. լուսանկարներ

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են. լուսանկարներ

186
0

Ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեկ կասկածյալ կա:

Մեզ հաջողվեց պարզել, որ գործով միակ կասկածյալը Էդիկ Չիչոյանն է: Նա հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու դաժան սպանության գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի հայրն է: Այս մասին գրում է armtimes.com-ը: Էդիկ Չիչոյանը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ է: Այսօր Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սույն գործով կասկածյալ կա եւ որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեր զրույցում, սակայն Էդիկ Չիչոյանը հերքեց այն կասկածանքը, որ ինքը մասնակցել է զանգվածային անկարգություններին: Նա պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել իրենց շենքի տակ,ինքը աղուկ է լսել եւ իջել ներքեւ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում: «Դեպքը մեր շենքի տակ է եղել, աղմուկ լսեցինք խառնաշփոթ սկսվեց, վազելով իջա ներքեւ. ես ամենավերջին պահերին եմ եղել: Ու մենակ գոռացել եմ՝ մի խփեք ու ընկել եմ կադրի մեջ: Դրանից բացի ես որեւէ գործողություն չեմ արել, ոչ մեկին մատով չեմ կպել: Եթե արել եմ, եթե ես մեկին կպել եմ, պատրաստ եմ ամենախիստ պատիժը կրել, բայց նման բան չկա: Տեսնայութում երեւում է, որ ես մենակ եմ եւ փողոցի մյուս կողմից մոտենում եմ ամբոխին ու գոռում, որ չխփեն»,- ասաց Չիչոյանը:

52

էդիկ Չիչոյանը

 

Ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ այսօր հաղորդագրություն տարածեց ՀՀ քննչական կոմիտեն, որտեղ նշվում էր, որ ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի բոլոր հանգամանքները, դրանց մասնակից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հաղորդագրությանը կից Կոմիտեն ներկայացրել էր նաեւ դեպքի տեսագրությունը եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց լուսանկարները:

Մինչ իրավապահները «ակտիվ» միջոցառումներ են ձեռնարկում ենթադրյալ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ, մեզ հաջողվել է պարզել նրանցից մի քանիսի ինքնությունը:

Ինչպես Ավանում, այնպես էլ Էրեբունիում դիմակավորված եւ մահակներով բանդայի անդամներից մի քանիսը թաղապետարանի աշխատակիցներ են:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Էրեբունիում բանդան ղեկավարել է թաղային հեղինակություն համարվող Պիստ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը. վերջինս, ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի սանիկն է: Պիստը նաեւ մոտ հարաբերությունների մեջ է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի հետ: Եվ ահա ապրիլի 22-ին ցուցարարներին մահակներով ծեծի ենթարկելու, նրանց ավտոմեքենաները ջարդուփշուր անելու գործին լծված են եղել թաղապետարանի աշխատակիցներ, թաղային տասովշիկներ:

74

Պիստը

 Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում