տուն Լուրեր Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ 18-ամյա երիտասարդի են դանակահարել

Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ 18-ամյա երիտասարդի են դանակահարել

102
0

danak

Երեւանում Էրեբունի-Երեւան տոնակատարությունից հետո 18-ամյա երիտասարդ է դանակահարվել: Սույն տեղեկատվությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Կառույցից մեզ հայտնեցին, որ  «Աստղիկ» բժշկական կենտրոնից հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1999 թ. ծնված մի երիտասարդ: Նա հայտնել է, որ ժամը 21:30-ին Երեւանի կենտրոնում մեջքի շրջանում անհայտ անձի կողմից վնասվածք է ստացել:

Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն: