
Թուրք դեսպանը նշել է, որ դեռեւս չի կարող ասել, մինչ այդ արդյո՞ք կկայանա Էրդողանի հետաձգված այցը Բաքու, թե ոչ:
ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովը Բաքվում տեղի կունենա այս տարվա ապրիլի 25-27-ին:
Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 5-րդ նիստին մասնակցելու համար Էրդողանը պետք է Բաքու այցելեր փետրվարի 18-ին, սակայն, այն հետաձգվել էր փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով: