Գերմանիայի կառավարությունը դեմ է հանդես եկել G20-ի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների ներկայությանը Համբուրգում. հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը՝ հղում կատարելով գերմանական աղբյուրներին:
Գերմանիայի ԱԳՆ-ն զգուշացրել է թուրքական կողմին, որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել այն մարդկանց այցը երկիր, որոնց նկատմամբ ԱՄՆ-ի իշխանությունները ձերբակալելու որոշում են կայացրել՝ կապված Վաշինգտոնում ցուցարարների հետ բախումների համար:
Ավելի վաղ հաղորդել էինք՝ Համբուրգի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ թույլ չեն տա Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի կրկնությունը: