Թուրքիայի «Գենջ» կուսակցության (Երիտասարադական կուսակցություն) նախագահ, ներկայում Ֆրանսիայում վտարանդիության մեջ գտնվող Ջեմ Ուզանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Ջեմ Ուզանը հայտնել է Twitter-ում իր էջում: «Հայտնում եմ ամբողջԹուրքիային: «Գենջ» կուսակցության քաղաքականություն վերադառնալու ժամանակը հասել է»,- նշել է նա:
«Գենջ» կուսակցությունը Թուրքիայում գործունեությունը դադարեցրել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ)` 2002 թվականին իշխանության գալուց հետո, որի ղեկավարն այն ժամանակ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր:
2002 թվականին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը 7,2 տոկոս ձայներ էր ստացել եւ չէր անցել խորհրդարան: Ընտրություններից հետո Թուրքիայի հարկային մարմինները կալանք էին դրել երկրում կուսակցության եւ նրա առաջնորդի ամբողջ ունեցվածքի վրա: Գործարար Ջեմ Ուզանը ապաստան էր խնդրել Ֆրանսիայից:
ԱԶԿ-ի իշխանության առաջին տարիներին «Գենջ» կուսակցությունը լուրջ պայքար է տարել նրա դեմ, ինչի համար ԱԶԿ-ն «Գենջ»-ին հեռացրել է քաղաքական դաշտից: Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ԱԶԿ-ի թուլանալու հետեւանքով Ջեմ Ուզանը, ամենայն հավանակությամբ, որոշել է վերադառնալ Թուրքիայի քաղաքական դաշտ: