տուն Քաղաքական Միջազգային Էրդողանի ուղերձը կարող է հիմք հանդիսանալ ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման համար

Էրդողանի ուղերձը կարող է հիմք հանդիսանալ ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման համար

92
0

Valentina-MatvienkoՎլադիմիր Պուտինին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից ուղարկված նամակը կարող է հիմք հանդիսանալ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների փուլային վերականգնման համար:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի  Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

«Իհարկե, ցավալի է, որ ներողությունները ուշացել են, բայց ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Այս ընթացքում մեր փոխհարաբերություններում տեղի ունեցան կոնկրետ բացասական գործընթացներ, կորցված է ունեցած վստահության մակարդակը: Ամեն դեպքում, այդ ուղերձը կարող է ապասառեցման և ռուս-թուրքական հարաբերությունների փուլային վերականգնման հիմք լինել»,-ասել է Մատվիենկոն:

Խոսնակը հիշեցրել է Վլադիմիր Պուտինի այն խոսքը, որ ստեղծված իրավիճակը կապ չունի թուրք ժողովրդի հետ:

«Կարելի է միայն ողջունել, որ եկել է գիտակցման պահը: Իր նամակում Էրդողանը ներողություն է հայցել, ցավակցություն է հայտնել զոհված օդաչուի ընտանիքին, ինչպես նաև նշել է իրավիճակի կարգավորման պատրաստակամության մասին»,-ընդգծել է նա: