Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսանկի հայտարարությունը, որ նախագահ Էրդողանը ներողություն է խնդրել եւ ցավակցություն հայտնել զոհված օդաչուի ընտանիքի անդամներին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը ներողության մասին հաստատումից հետո շեշտել է, թե կողմերը համաձայնության են եկել անհրաժեշտ քայլեր իրականացնել հարաբերությունների զարգացման համար։