տուն Լուրեր Էրդողանը Թուրքիայի «պատմական տարածքներ» է հռչակել Հալեպը, Բաթումը, Վառնան և այլ բնակավայրեր

Էրդողանը Թուրքիայի «պատմական տարածքներ» է հռչակել Հալեպը, Բաթումը, Վառնան և այլ բնակավայրեր

110
0

erdogan-ridicu

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ռիզեի համալսարանում, ուշագրավ հայտարարություն է արել: Թուրքական «Sabah» թերթի կայքի համաձայն՝ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի «ֆիզիկական և հոգևոր» սահմանների խնդրին. հայտնում է Ermenihaber-ը:

«Մեր ֆիզիկական սահմաններն այլ են, հոգևոր սահմանները՝ այլ: Որոշները մեզ հարցնում են՝ ինչ գործ ունեք Իրաքի, Սիրիայի, Վրաստանի, Ղրիմի, Ղարաբաղի, Ադրբեջանի, Բալկանների, Հյուսիսային Աֆրիկայի հետ: Բայց այս վայրերից ոչ մեկը մեզ համար օտար չէ: Թուրքիան պարտավոր է և իրավունք ունի զբաղվելու Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Ղրիմի, Ղարաբաղի, Բոսնիայի և այլ եղբայրական տարածքների հարցերով: Թուրքիան միայն Թուրքիա չէ»,- հայտարարել Էրդողանը: