Ավելի քան 100 հազա մարդ է դուրս եկել Ստամբուլի փողոցներ` մասնակցելով հակաահաբեկչական ցույցին և աջացություն հայտնելով քուրդ զինյաների դեմ ռազմական գործողություններին, որոնք մեկնարկել են հուլիս ամսից, Թուրքիայի բարձրագույն ղեկավարության նախաձեռնությամբ, հաղորդում է France Presse գործակալությունը:
Ցույցը տեղի է ունեցել Ստամբուլի Յենիքափը հրապարակում, ոչ կառավարական կազմակերպոթյունների կողմից: Սակայն այն որակվել է որպես նախագահ Էրդողաանին աջակցություն հայտնելու ակցիա: Վերջինս մասնակցել է ցույցին, նրան են միացել նաև խորհրդարանի և կառավարության ղեկավարները:
«Ահաբեկչությանը զիջելու մասին որևէ խոսք լինել չի կարող», — ասել է Էրդողանը: