տուն Լուրեր Էրդողանը պատմել է, թե ինչու է Պուտինին նամակ գրել

Էրդողանը պատմել է, թե ինչու է Պուտինին նամակ գրել

111
0

168887_src

Ռուս-թուրքական հարաբերությունները մեծ կարևորություն ունեն տարածաշրջանի համար, որտեղ այդ երկու երկրները վճռորոշ դերակատարում ունեն` թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև եղել է անցանկալի միջադեպ ինքնաթիռի հետ կապված, և դրա բացասական հետևանքները շարունակվել են մոտ 8 ամիս: Այնուհետև մենք նամակ գրեցինք, առաջարկեցինք դադարեցնել այդ գործընթացը, քանի որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար:

Հետևաբար տարածաշրջանի երկու վճռորոշ պետությունների միջև դիմակայությունը սխալ է: Խնդիրը պետք է լուծել: Բացի այդ, մենք ափսոսանք հայտնեցինք տեղի ունեցածի կապակցությամբ և ստացանք դրական պատասխան»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնելով, որ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չպետք է հիմնվի «Լքիր մեկին և ապավինիր մյուսին» սկզբունքի վրա: