տուն Լուրեր Էրդողանը պաշտոնապես ներողություն է խնդրել Պուտինից ռուսական ինքնաթիռը ոչնչացնելու համար. Կրեմլ

Էրդողանը պաշտոնապես ներողություն է խնդրել Պուտինից ռուսական ինքնաթիռը ոչնչացնելու համար. Կրեմլ

110
0

4279610

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը, որում վերջինս պաշտոնապես ներողություն է խնդրել ռուսական Սու-24 ուղղաթիռը խոցելու համար` հաղորդում է ТАСС գործակալությունը:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Էրդողանի ուղերձում, մասնավորապես, ասված է, որ Ռուսաստանը Թուրքիայի համար բարեկամ երկիր է և ռազմավարական գործընկեր, որի հետ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում փչացնել հարաբերությունները:

«Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռը: Ասում եմ` ներողություն: Ամբողջ սրտով կիսում եմ ցավը: Ռուս օդաչուի ընտանիքին մենք ընկալում ենք որպես թուրքական ընտանիքի: Ցավը մեղմելու և կրած կորուստը թեթևացնելու համար մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- ասված է Էրդողանի ուղերձում:

Նշվում է նաև, որ Էրդողանը խոր ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և շեշտել իր պատրաստակամությունը անել հնարավոր ամեն ինչ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները վերականգնելու համար, ինչպես նաև համատեղ արձագանքելու տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակներին, ահաբեկչության դեմ պայքարին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կվերականգնվեն միայն այն դեպքում, երբ Անկարան պաշտոնապես ներողություն խնդրի ռուսական ռազմական ինքնաթիռը կործանելու համար և փոխհատուցի հասված վնասը: