Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Գերմանական Der Spiegel-ի հետ զրույցում կոշտ գնահատականներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին:
Խոսելով Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող օդային հարվածներից` Էրդողանը բարեկամաբար զգուշացրել է Ռուսաստանին, որ կրակի վրա յուղ լցնողն ինքը կարող է շուտով կրակի մեջ հայտնվել:
Էրդողանը խոսել է նաև Ասադի հեռացման անհրաժեշտության մասին` պնդելով, որ, քանի դեռ վերջինս չի հեռացել, փախստականները երբեք չեն վերադառնա Սիրիա: