Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը այս շաբաթվա վերջին այց կկատարի Սաուդյան Արաբիա։ Էրդողանը Էր-Ռիյադ կմեկնի նորընծա միապետ Սալման բեն Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդի հրամանով։ Հաղորդում է Anandolu գործակալությունը։
Կողմերը քննարկելու շատ հարցեր ունեն, որոնք վերաբերում են երկկողմ և տարածաշրջանային խնդիրներին։ Մասնավորապես, քննարկման առարկա կդառնա «Իսլամական պետության» հարցը, որը մեծ սպառնալիք է դարձել տարածաշրջանի համար։ Կան փաստեր, որ նախկինում այս խմբավորումն աջակցություն է ստացել Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից։