Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է համարում ՌԴ-ի կողմից առևտրային բոլոր սահմանափակումների վերացումը: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Անկարայում՝ Սոչի մեկնելուց առաջ. հաղորդում է TASS-ը:
«Եթե ցանկանում ենք հասնել 100 մլրդ դոլարի առևտրաշրջանառության, պետք է շտապ և ամբողջությամբ վերացնենք բոլոր սահմանափակումները: Պարոն Պուտինի հետ մենք աշխատում ենք առկա խնդիրները վերացնելու և հարաբերությունները նախկին մակարդակ վերադարձնելու ուղղությամբ»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի կունենա այսօր՝ մայիսի 3-ին, Սոչիում: