Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթով հանդես է եկել Ստամբուլում մեկնարկած «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` Էրդողանը խոսել է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստի շուրջ: Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք: Ըստ նրա՝ Երուսաղեմը մահմեդական աշխարհի համար հանդիսանում էր «կարմիր գիծ», որի նկատմամբ սխալ քայլ է իրականացվել:
Էրդողանը հավելել է, որ վերոնշյալ որոշումը ճանաչել է միայն Իսրայելը, որը ըստ Էրդողանի՝ հանդիսանում է «ահաբեկչական պետություն»: Իսկ ԱՄՆ-ի կայացրած որոշումը Թուրքիայի նախագահի կարծիքով «հակասում է միջազգային օրենքներին» և հանդիսանում է «անօրինական» քայլ: Նա շնորհակալություն է հայտնել իսլամական երկրներին, որոնք ընդդիմացել են այդ որոշմանը: