Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսրայելական Channel 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում քննադատել է ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Հիլարի Քլինթոնին՝ վերջինիս մեղադրելով իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ. հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
«Ի՞նչ աղբյուրներով է ֆինանսավորվել Քլինթոնի նախընտրական արշավը: Աղբյուրներից մեկը «Ֆեթո»-ն է եղել, որի դեմ մենք պայքարում են Թուրքիայում: Կազմակերպությունը լուրջ աջակցություն է ցուցաբերել Քլինթոնին»,- ասել է Էրդողանը: