Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը. հաղորդում է Ria.ru-ն:
Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել են 9 միջպետական փաստաթղթեր:
Խոսքը հարկային, պաշտպանական, տիեզերական հետազոտությունների, առևտրի ոլորտում համաձայնագրերի մասին է: