տուն Լուրեր Էրդողանը դժգոհել է, որ դաշնակից երկրները զինում են քրդերին

Էրդողանը դժգոհել է, որ դաշնակից երկրները զինում են քրդերին

108
0

20161121_2_20242491_16221369_web

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային լիագումար նիստում: Թուրքական «Haberler» լրատվակայքը հայտնում է, որ Էրդողանի ելույթն աչքի է ընկել բարեկամ երկրներին հասցեագրված խիսը քննադատություններով:

«Դուք գիտեի՞ք, որ մեր կողմից ահաբեկչական հռչակված խմբավորումների մոտից Սիրիայում և Իրաքում հայտնաբերվում են դաշնակից երկրների արտադրած զինատեսակները, որոնց սերիական մյուս համարները մեր ձեռքին են»,- նկատել է տվել Էրդողանը:

Վերջինս հարկ է համարել, որ բոլոր երկրները միասնաբար պայքարեն ահաբեկչության դեմ, քանի որ «եթե անհրաժեշտ միջոցները չձեռնարկվի, ապա օրերից մի օր ահաբեկչությունը բումերանգի պես նրանց էլ կհարվածի»: Թուրքիայի նախագահը շեշտել է, որ իրենք ահաբեկչության դեմ պայքարում շարունակում են աջակցության խիստ կարիք ունենալ: