Թուրքիան դժգոհ է Սիրիայում Ռուսաստանի գործողություններից, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Al Jazeera հեռուստաընկերությանը:
Էրդողանի խոսքով` Ռուսաստանը չի հակազդում «Իսլամական պետությանը»` ռմբակոծելով չափավոր ընդդիմության դիրքերը:
«Սիրիայի խնդիրներից մեկը փախստականներն են, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է նաև, որ Ռուսաստանը կարևորություն չի տալիս Թուրքիայի տարածքում ապաստանող սիրիացի փախստականների խնդրին, որոնց թիվը գնալով աճում է:
Էրդողանը տեղեկացրել է նաև, որ Սիրիայում ռազմական գործողությունների թեմայով բանակցություններ է պատրաստվում անցկացնել Վլադիմիր Պուտինի հետ: