տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը չի հերքել, որ 49 թուրք դիվանագետ ազատ է արձակվել՝ գրոհայիններով փոխանակվելուց...

Էրդողանը չի հերքել, որ 49 թուրք դիվանագետ ազատ է արձակվել՝ գրոհայիններով փոխանակվելուց հետո

147
0

TURQUIA-REHENES_SPANXBO104

Մոսուլում առևանգված 49 թուրք դիվանագետ փոխանակվել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ։

Դիվանագետների ազատագրման նման հնարավորությունը չի հերքել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Ելույթ ունենալով Նյու Յորքում լրագրողների առջև նա ուղիղ պատասխան չի տվել այդ հարցին, սակայն չի էլ բացառել։ Նա, մասնավորապես, հիշեցրել է, որր Իսրայելը ժամանակին 1.5 հազար մարդ է ազատ արձակել իր մեկ քաղաքացու համար։ «Այնպես որ, ինչպես տեսնում եք՝ հնարավոր է», — ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ հունիսին առևանգված դիվանագետները անցած շաբաթվա վերջին ազատ էին արձակվել և տեղափոխվել Անկարա։