տուն Լուրեր Էրդողանը Անկարայի ահաբեկչության մեջ է մեղադրել նաև քրդերին և Սիրիային

Էրդողանը Անկարայի ահաբեկչության մեջ է մեղադրել նաև քրդերին և Սիրիային

110
0

download

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ոչ միայն «Իսլամական պետությունը», այլ նաև սիրիական հատուկ ուժերն ու քրդերն են կանգնած հարյուր մարդու կյանք խլած Անկարայի ահաբեկչության հետևում, հաղորդում է Reuters-ը:

«Միջադեպը ցույց է տալիս թե ինչպես է ահաբեկչությունը իրականացվում համատեղ: Սա ամբողջովին համատեղ գործողություն է և ներառում է ԻՊ-ն, Մուքաբարաթը (սիրիական գաղտնի ոստիկանություն) և Սիրիայի հյուսիսի PYD ահաբեկչական խմբավորումը… Նրանք սա միասին են արել»,- ասել է Էրդողանը: