տուն Լուրեր Էնպես եք խոսում, ոնց որ մենք 800 հա չենք կորցրել. Փաշինյանը՝ Գեղամյանին

Էնպես եք խոսում, ոնց որ մենք 800 հա չենք կորցրել. Փաշինյանը՝ Գեղամյանին

117
0

զա

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Ելք» խմբակցությունն առաջարկում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:  «Մենք կարծում ենք եւ համոզված ենք, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում անելիք չունի, եւ ԵԱՏՄ-ին անդամակցությունը լուրջ սպառնալիքներ է ստեղծել տնտեսական, ռազմաքաղաքական եւ քաղաքական անվտանգության համար: Վերջին տարիները հիմնավորել են այս պնդումները»,- իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը:  «ՀՀԿ-ն ասում է, թե ի՞նչ կարիք կա հատուկ հանձնաժողով ստեղծելու, բա ինչո՞ւ չեք ստեղծում, դուք այդ հանձնաժողովում մեծամասնություն եք լինելու, արե՛ք, ապացուցե՛ք, որ լավ է ԵԱՏՄ-ին անդամակցած մնալը»:

Փաշինյանն իր խոսքում նշեց թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության որոշումից հետո գիրք է գրում, իբրեւ թե հիմնավորում, որ եթե Հայաստանը չանդամակցեր այդ միավորմանը, ապա պատերազմն անխուսափելի կլիներ: Ըստ Փաշինյանի` քիչ է, որ նման բան է գրում, մի հատ էլ աջ ու ձախ բաժանում է: Ի դեպ, հանձնաժողովի նիստին ներկա էր նաեւ Գեղամյանը: Վերջինս, արձագանքելով, ասաց, թե, այո՛, գիրքը գրել է, եւ այն թարգմանվել է վեց լեզվով: Գեղամյանն ասաց, թե  թերահավատորեն  է վերաբերվում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի պայմաններն Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ: «Պայմանավորվել են, որ ընդամենը 593 զո՞հ ունենան, դա՞ է համաձայնեցված եղել Ռուսաստանի հետ»,- Փաշինյանին դիմեց Արտաշես Գեղամյանը:

Հարցը զարմացրեց «Ելք» խմբակցության ղեկավարին. «Էնպես եք խոսում, ոնց որ մենք 800 հա չենք կորցրել, էնպես եք խոսում, ոնց որ հայկական կողմը 100 զոհ չի ունեցել, էնպես եք ասում՝ ոնց որ ամեն ամիս զոհի մասին լուր չենք ստանում»: