Էներգետիկայի անվտանգությունից ելնելով Եվրամիությունը պետք է աջակցի «Թուրքական հոսք» նախագծի բանակցություններին: Նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. գրում է RIA.ru-ն:
Սերբ գործընկերների հետ ունեցած բանակցություններից հետո Լավրովը նշել է, որ հետաքրքրություն է նկատվում Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի, Հունգարիայի և տարածաշրջանի այլ երկրների կողմից, ուստի ժամանակն է ուսումնասիրել բոլոր երկների հետ համագործակցության ֆինանասական կողմերը և համապատասխան եզրակացություններ անել: