Էմինեմը (Մարշալ Բրյուս Մաթերս) այսօր նշում է ծննդյան 44-ամյակը: Ամերիկացի հայտնի ռեփերը ծնվել է 1972 թ. հոկտեմբերի 17-ին: Էմինեմն աշխարհում ամենից շատ վաճառվող երաժշտական կատարողներից մեկն է, նա ընդգրկված է Rolling Stone հեղինակավոր ամսագրում, որտեղ զբաղեցնում է 83֊րդ հորիզոնականը 100 մեծագույն կատարողների ցանկում: Նույն ամսագիրը նրան անվանել է «Հիփ-հոփի արքա»:
Էմինեմը մեծ ճանաչում ձեռք բերեց 1999 թ․ թողարկված The Slim Shady LP ալբոմի շնորհիվ։ Ալբոմը կատարողին բերեց իր առաջին Գրեմմի մրցանակը՝ լավագույն ռեփ ալբոմի համար: 2002 թ․ Էմինեմը նկարահանվում է «Ութերորդ մղոնը» ֆիլմում, որի համար արժանանում է «Օսկար» մրցանակի՝ ֆիլմի համար լավագույն երգի համար՝ դառնալով առաջին ռեփ կատարողը, ով ստանում է այս մրցանակը: