Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը հրաժարվել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ երգելուց. հայտնում է The New York Times-ը:
Ավելի վաղ Թրամփի խորհրդականը հայտարարել էր, որ բրիտանացի երգիչը համերգով ելույթ է ունենալու ԱՄՆ-ի 45-րդ նախագահի երդմնակալության արարողությանը:
Էլթոն Ջոնի ներկայացուցիչ Ֆրեն Քարթիսը հերքել է այդ մասին լուրերը, հայտնելով, որ երգիչը նախկինում անգամ դեմ է եղել, որ իր հայտնի հիթերը՝ Rocket Man-ը և Tiny Dancer-ը, հնչեն նախագահական ընտրարշավի ժամանակ: