տուն Լուրեր Էլեկտրակայան կառուցելու «Ռենկո»-ի ծրագիրը դրական ուղերձ է միջազգային ներդրողներին. Նիկոլ Փաշինյան

Էլեկտրակայան կառուցելու «Ռենկո»-ի ծրագիրը դրական ուղերձ է միջազգային ներդրողներին. Նիկոլ Փաշինյան

94
0

«Արմենպրես»-ը գրում է.

ՀՀ կառավարության և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի բանակցությունները ամենաբարդ թեմաներից մեկն է եղել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համաձայնագրի մասին նախագծին, որին գործադիրը հավանություն տվեց:

«Ուզում եմ ասել, որ այս թեման մեր կառավարության ձևավորման օրվանից ամենաակտիվ բանակցվող և ամենաբարդ թեմաներից մեկն էր, և բազմաթիվ քննարկումներ են եղել մասնագիտական, քաղաքական, տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Այս շրջանակային համաձայնագիրը կնքվել էր ավելի վաղ՝ մեր կառավարության ձևավորումից առաջ՝ 2017 թվականին, և ըստ էության, որոշակի պարտավորություններ կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունն արդեն ստանձնել էր: Առաջին հարցը, որ քննարկվել է, հետևյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի՞ նոր գազատուրբինային կայանի: Այս հարցի պատասխանը դրական էր, միանշանակ, տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի այդ կայանը: Համենայն դեպս, ես այլ առարկություն այդ թեմայի վերաբերյալ չեմ լսել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում