տուն Լուրեր էլեկտրաէներգիայի դիմաց նախատեսված 10 տոկոսի փոխարեն մարդիկ վճարել են 17-25 տոկոս ավելի...

էլեկտրաէներգիայի դիմաց նախատեսված 10 տոկոսի փոխարեն մարդիկ վճարել են 17-25 տոկոս ավելի շատ

100
0

big_0cfd61f4c1cce6bf81d9320bcb5ab3f9

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով` նախորդ ամիս սպառած էլեկտրաէներգիայի դիմաց մարդիկ վճարել են ոչ թե 10, այլ 17-25 տոկոսով ավելի շատ:

«Հարցը նրանում չէ, որ էլեկտրաէներգիան թանկացել է, որովհետև արդեն բազմաթիվ դեպքեր են գրանցվել, որ մարդիկ վճարել են նույնիսկ նախատեսվածից ավելի: Օրինակ, եթե նախորդ 10 ամիսների ընթացքում նրանք վճարել են ամսական 10-12 հազ. դրամ, ապա նրանք հիմա պետք է, ըստ տրամաբանության, վճարեն 11000-132000 դրամ: Բայց փաստն այն է, որ մարդկանց մոտ այս թիվը նորից մեծ է եղել, այսինքն` նախատեսված 10 %-ի փոխարեն նրանք վճարել են 17 %, առանձին դեպքերում` մինչև 20-25%: Սրանց պատճառները դեռևս հետազոտված չեն, բայց այն, որ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը ոչ միայն չի լավանում, այլ, ցավոք, դեպի վատն է գնում, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը:

Նա նաև նշեց, որ հայտնի է, թե սոցիալ-տնտեսական ֆոնի վրա բողոքի ակցիան կամ ընդվզումն ինչպես է լինում:

«Իրականում ինքը ունենում է կուտակային էֆեկտ և մեկ այլ տեղից դուրս է գալիս»,- եզրափակեց նա: