տուն Լուրեր Էլ երկար-բարակ չենք անում, քը՛րթ` կտրելու ենք. Կարեն Կարապետյան

Էլ երկար-բարակ չենք անում, քը՛րթ` կտրելու ենք. Կարեն Կարապետյան

199
0

Karapetyan

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանից հետաքրքրվեց` կատարե՞լ են նախկին հանձնարարականը պետական մասնակցություն ունեցող հիմնարկների վերաբերյալ և ամփոփե՞լ են ֆինանսական արդյունքները:

«Նյութերը պետք է որ ամփոփված լինեին, աշխատանքներն ավարտվե՞լ են»,- հարցրեց վարչապետը:

«Հանձնարարականի ժամկետն այսօր է լրանում, բայց մենք երեկ ամփոփել եւ ուղարկել ենք եղած առաջարկությունները, դրանց ավելացրել ենք մեր առաջարկությունները, որտեղ ձեր հարցերի պատասխաններն ամբողջությամբ ընդգրկված են»,- պատասխանեց Աշոտ Մարկոսյանը։

«Էն, ինչ անհույս ա, տարեցտարի ա՛յ սենց գլորվում ա, վերացնում ենք: Էն, ինչ ծրագիրը պրինցիպիալ փոխում ա, և մենք հասկանում ենք, որ կարա փոխի, շանս ենք տալիս անելու: Էլ երկար-բարակ չենք անում, քը՛րթ` կտրելու ենք, էն, որ տարեցտարի գալիս ա, անհասկանալի ա՝ ինչի՞ ենք մենք սուբսիդավորում, որևիցե արդյունք չկա, անձնակազմ ա պահում և այլն, կտրում ենք», — հավելեց Կարեն Կարապետյանը։