տուն Քաղաքական Միջազգային Էկոյի վերջին գիրքը լույս կտեսնի մայիսին

Էկոյի վերջին գիրքը լույս կտեսնի մայիսին

85
0

ITALY-FILES/UMBERTO ECOԻտալացի գրող, գիտնական-միջնադարագետ Ումբերտո Էկոյի վերջին գիրքը լույս կտեսնի մայիսին: Այս մասին հայտնում է ANSA-ն՝ վկայակոչելով La nave di Teseo տպարանի ղեկավար Էլիզաբեթ Զգարբիին:

Նրա խոսքով՝ գիրքը կոչվում է Pape Satan Aleppe: Նրանում ներկայացված են Էկոյի բոլոր ճառերն ու էսեները: Տպարանի տնօրենն ընդգծել է, որ հեղինակը ավարտել է, հանձնել եւ խմբագրել գիրքը:

La nave di Teseo-ն պլանավորում է նաեւ հրատարակել Էկոյի նախորդ 10 աշխատությունները, որոնք գրվել են նոն ֆիքշն ժանրում, փոխանցում է  Gazeta-ն:

Նշենք, որ Ումբերտո Էկոն մահացել էր 84 տարեկան հասակում: Նրան համաշխարհային հռչակ էր բերել 1980թ. լույս տեսած «Վարդի անունը» վեպը: