Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում ՇՄ երեք խոշորացված համայնքներում՝ Ախուրյանում, Անիում և Մարմաշենում:
ԳԱԼԱ-ն կուտակումների, ընտրողներին ուղղորդելու դեպքերի վերաբերյալ ահազանգեր է ստացել Ախուրյան համայնքից, որտեղ գործող ընտրատեղամասերի դիմաց, ինչպես փոխանցում են ահազանգողները, ակտիվ աշխատում են ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանի և ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանի կողմնակիցները:
Խնդիրը կայանում է նրանում, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար հիմնական պայքարն հենց այս երկու թեկնածուների միջև է: Ախուրյան համայնքի նախկին ղեկավար, դաշնակցական Արծրունի Իգիթյանը սակայն մեզ հետ զրույցում նշեց, թե իր կողմնակիցները որեվէ մեկին չեն ուղղորդում և որ ընտրատեղամասերի դիմաց ստեղծված ակտիվության հետ իրենք կապ չունեն:
Ճիշտ է դրսում ինչ-որ անձինք ակտիվ աշխատանքներ են տանում, բայց ինքը տեղյակ չէ, թե ովքեր են:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում