տուն Uncategorized Ընտրախախտումները սկսվեցին

Ընտրախախտումները սկսվեցին

148
0

Ընտրությունը սկսվել է ընդամենը 45 րոպե առաջ, սակայն երկրով մեկ վստահված անձինք ահազանգում են անսարք սարքերի, չնկարահանող տեսախցիկների եւ պատուհանների տակ դրված քվեատուփերի մասին: Առայժմ վստահված անձինք արձանագրություններ են կազմում եւ ստիպում հանձնաժողովի նախագահներին շտկել իրավիճակը: Գրանցվել նաեւ չօգտագործված քվեաթերթիկները ընտրական տեղամասերից դուրս բերելու եւ «անօգնական» տատիկներին կասկածելի ուղեկցողների դեպքեր: Եղել են ընտրողներ, որոնք քվեաթերթիկը ծրարի մեջ են դրել ընդհանուր սրահում, ի ցույց դնելով, թե ում օգտին են քվեարկել: Այս ամենի մասին ահազանգում են ԵԼՔ դաշինքի վստահված անձինք: