Քվեարկության առաջին 4 ժամում արձանագրվել է ընտրողների գրանցող սարքավորումների խափանման 98 դեպք Ապրիլ 2, 2017, 14:00 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում: Եւս 38 շրջիկ խմբեր դիտորդական առաքելություն են իրականացնում 38 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման տարածքում: Դիտորդները ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 681 խախտում, որոնք ստուգման փուլում են: Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները. 98 գրանցող սարքի խափանում 77 բաց քվեարկություն 38 ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտում 38 վերահսկողություն քվեարկության նկատմամբ այլ անձի կողմից 50 ընտրողների ուղեկցման և ուղղորդման դեպք 45 մարդկանց և մեքենաների կուտակումներ 40 ընտրողին օգնելու կարգի խախտումներ 34 կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասերում 27 քվեաթերթիկի դուրս հանում/ներս բերում 21 վիճակահանությամբ նախատեսված հերթափոխի խախտում 20 անձը հաստատող փաստաթղթի և գրանցման սարքում առկա տվյալների անհամաձայնություն 19 գրանցող սարքում ընտրողի անվան բացակայություն 18 դիտորդների իրավունքների խախտում 18 վստահված անձանց իրավունքների խախտում 11 տեղամասերը չեն բացվել ժամանակին 10 քարոզչության դեպք ընտրատեղամասում 9 այլ անձի ստորագրության առկայություն ընտրողի անվան դիմաց 7 ընտրելու իրավունքի խախտում 6 կրկնաքվեարկության փորձ 3 ճնշում և բռնություն 92 այլ խախտումներ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 247 դիտարկում: Նախաձեռնության ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված խախտումները: *** Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում:
16\1 էլեկտրոնային սարքը չի աշխատում:
15\7 Ամուսինը քվեարկել է կնոջ փոխարեն, նախագահը հրաժարվում է արձանագրել:
8\8 բաց քվեարկություն:
14\10 անձնագրի մեջ եղել է 6-րդ համարի քվեաթերթիկ:
8\12 էլեկտրոնային սարքի անձի թվի շեղում մատյանի հետ:
2\36 դրոշմանիշը չի կպնում (սոսնձի խնդիր):
4\48 էլեկտրոնային սարքը չի աշխատում:
13\18 էլեկտրոնային սարքը չի աշխատում:
11\6 էլեկտրոնային սարքը չի աշխատում:
16\1 էլեկտրոնային սարքը չի աշխատում:
14\20 սպան զինվորի հետ մտել է քվեախուց:
4\30 քվեախցիկի վերևում կա տեսախցիկ, չի աշխատում, բայց ընտրողները ճնշվում են:
27\30 Հհկ և Կոմունիստական կուսակցության բոլոր թերթիկների անկյունները սևացրած են:
3\24 կտրոնը չի կնքվել:
9\10 կուտակումներ են, տարածքում ոստիկան չկա:
9\39 կուտակումներ են:
14\31 6-րդ համարի քվեաթերթիկը դնում են քվեաթերթիկների երեսին:
14\30 6-րդ համարի քվեաթերթիկը դնում են քվեաթերթիկների երեսին:
14\17 3-րդ և 2-րդ համարի թերթիկները վերջացել են (10:30-ի դրությամբ):
5\17 ընտրողի հեռախոսը ջարդել են ցուցակագրողները՝ իրենց նկարելու համար (10:47):
9\47 քվեախցիկում առկա է տեսախցիկ:
4\16 քվեախցիկի անմիջապես ետևում բաց դուռ կա՝ հասանելի որոշ մարդկանց համար:
31/11 քվեախցիկում գրանցվել է քվեաթերիկի նկարման 2 դեպք, կազմվել է արձանագրություն (11:20-ի դրությամբ): 15/7 հանձնաժողովի նախագահը խոչնդոտում է ելք դաշինքի վստահված անձի ազատ տեղաշարժը:
3/24 մի կին 2 հոգու օգնել է քվեախցում ընտրություն կատարել:
9/11 ՀՀԿ-ի դիտորդ Մինասյան Լարիսան ուղղոդում է մարդկանց, զանգում հիշեցնում է, որ հհկ-ի թերթիկը համար 6-ն է։
8/4 ՀՀԿ-ի դիտորդ Գեղամ Գեղամյանը՝ ով ուղղորդում է քվեարկողներին, սպառնացել է ԵԼՔ դաշինքի վստահված անձին ասելով, որ հաշվեհարդար է տեսնելու նրա հետ։
35/15 եւ 35/14 ընտրատեղամասները հոսանքազերծվել են, սակայն ընտրությունը շարունակվում է: Հոսանքազերծված է նաեւ ԵԼՔ դաշինքի գրասենյակը:
8/49-ում դիտորդ ոմն Եղիկյանը սպառնում է ԵԼՔ-ի վստահված անձ Արամ Դալլաքյանին։
7/49 տեղամասում, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է կազմել արձանագրություն առ այն, որ հավելյալ քվեաթերթիկներով մեշոկը դուրս է եկել տարածքից և հետ է բերվել։
1/20 Մի տարեց տղամարդ սեփական գրիչով է եկել ու ասել, որ իրեն ասել են․<<պետք է այս գրիչով քվեարկես>>։
7/47 նշված քվեաթերթիկ են բերել, նախագահը հրաժարվում ա արձանագրություն կազմի։ Վրան նմուշ ա գրված։
3/1 կուտակումներ են, որոշ մարդիկ ուղղորդում են ընտրողներին։ 3/2 կուտակումներ են, որոշ մարդիկ ուղղորդում են ընտրողներին։
4/19 սպառնում են ելք դաշինքի թեկնածուին։ Ասել են․ <<նենց արա տուն հասնես>>։
4/19 սպառնում են ելք դաշինքի թեկնածուին։ Ասել են․ <<նենց արա տուն հասնես>>:
5/2 ընտրողի մոտ չի եղել կտրոնը, բայց թույլատրել են ծրարը գցել արկղի մեջ։
Ռուսթավելի 25 հասցեում ՀՀկ-ի Բեգլարյանի շտաբում գումար են բաժանում (12:30-ի դրությամբ):
26/01 տեղամաս, Հանրապետականի կողմից հանձնաժողովի անդամը ակցիզը տեղադրել է ծրարի վրա` անվավեր սարքելով ընտրողի քվեաթերթիկը։ Սպառնում է, որ եթե նորից գլխին հավաքվեն` ակցիզը նորից սխալ տեղում կդնի։ Կոճոռի գյուղապետի որդին է։
5/2 տեղամասում քաղաքացին կորցրել է նույնականացման քարտը, բայց նրան թույլ են տվել մասնակցել ընտրության:
5/2 քաղաքացին ընտրական ցուցակում նկատել է իր քվեարկությանը մասնակցած մահացած մոր անունը:
23/13 Վանաձորում ելքի ռեյտինգային ցուցակը չի եղել:
23/36 Հեռացվել է ԵԼՔ դաշինքի վստահված անձը Վանաձորի թիվ 23/36 տեղամասում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ:
5/02 անձի համարը էլեկտրոնային սարքում և ցուցակում տարբեր են։
6/30 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկել է, ապա ստուգել տեղամասի դասավորվածությունը: Elections.am կայքում 6/30 ընտրատեղամասի ուղիղ եթերը էդ տեղամասի հետ կապ չունի, նկարահանումը ուրիշ տեղից է:
22/19 քաղաքացին դուրս է եկել քվեախցիկից և ցույց տվել քվեարկած թերթիկը հանձնաժողովի անդամին։ Կազմվել է արձանագրություն՝ առանց քաղաքացու անուն ազգանունը նշելու։ Քաղաքացիները փորձել են դուրս հանել չօգտագործված քվեաթերթիկները։
22/20 ոչ տեղացի 30 անձ իրար հետևից քվեարկել են նոր տպված անձնագրերով։
1/02 արձանագրվել է կրկնաքվեարկության դեպքեր։
28/3 արձանագրվել է կրկնաքվեարկության դեպքեր։ Քաղաքացուն ոստիկանությունը բերման է ենթարկել:
5/17 ջարդել են քաղաքացու հեռախոսը կասկածելի ցուցակագրող անձանց տեսանկարահանելու համար։
2/39 Մի խումբ երիտասարդներ մտել են ընտրատեղամաս և երկար ժամանակ դուրս չեն եկել։ ԵԼՔ դաշինքի վստահված անձը դիմել է ոստիկանություն։ Ոստիկանների կողմից հեռացվելուց հետո նրանք կրկին վերադարձել են։ Վստահված անձը կրկին դիմել է ոստիկանություն։
22/18 քաղաքացիները փորձել են դուրս հանել չօգտագործված քվեաթերթիկները։
6/04 քաղաքացիները մտել են կասկածելի անձանց հետ, որոնց ոստիկանությունը հեռացրել է երեք անգամ։
6/05 քաղաքացիները մտել են կասկածելի անձանց հետ, որոնց ոստիկանությունը հեռացրել է երեք անգամ։
31/39 Անկախ դիտորդը, ով հայտնի թաղային հեղինակություն է և աջակցում է ԲՀԿ-ին ուղղորդում է ընտրողներին։
22/17 քաղաքացին ծրարի մեջ դրել է երկու թերթիկ։
5/02 հանձնաժողովի նախագահը նկատել է, որ քաղաքացին իր հետ դուրս է բերում չօգտագործված քվեաթերթիկները:
9/31 տեղամասում ՀՀԿ դիտորդը՝ Հարություն Ղուկասյանը սպառնացել է ԵԼՔ-ի դիտորդին՝ ասելով. հըլը կտեսնես, թե 8ից հետո քեզ ինչ ենք անելու: Միեւնույն դիտորդը խոսքի մեջ ասել է, որ տվյալ տեղամաս 250-300 ընտրող է բերելու ՀՀԿ-ի օգտին:
16/08 բոլոր տարեցները ուղեկցողների հետ, մեծամասամբ առանց քվեարկելու, մոտենում են քվեախցիկին արդեն իսկ համար 6 քվեաթերթիկը առաջ պահած։ Դուրս են գալիս քվեաթերթը, առանց ծրարի մեջ դնելու, 6 համարի թերթիկներով։ Մեքենայի մեջ ընտրատարածքից 50 մետրի վրա նստած եմ։ Մեքենայի կողքով 1 տղամարդ 3 կանանց հետ անցնում ա, ու ասում 9 թերթիկից,6-րդը կվերցնեք մնացածը կգցեք։
Արմավիրի Մրգաշատ գյուղում մի տարեց մարդ եկել է սեփական ուղեկցողով, ով պետք է օգներ վերջինիս, բայց հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել։ Կողմնակի մարդ է օգնել տարեց մարդուն և նախագահը հիշեցրել է, որ ՀՀԿ-ին պետք է ընտրի։
13/18 բաց քվեարկություն, ծեծկռտուք:
9/7 բաց քվեարկություն, ամեն քվեախցիկ 2 մարդ է մտնում։
9/8 բաց քվեարկություն, ամեն քվեախցիկում 2 մարդ է մտնում։
9/9 բաց քվեարկություն, ամեն քվեախցիկ 2 մարդ է մտնում։ Հանձնաժողովի նախագահը գինովցած է։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 09:13-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 08.10.1986 թ. ծնված Ա.Հովհաննիսյանը թիվ 23/02 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ: Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
19/20 տեղամաս զինվորներ են ժամանել քվեարկության համար եւ հայտնաբերել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են:
13/18 Հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանն տեղեկացնում է, որ ընտրողին ուղղորդելու դեպքի շուրջ առաջացել է չհասկացվածություն, քաշքշուկ է եղել, հետո միջադեպը հարթվել է: Հանձնաժողովի նախագահը դիմել է ոստիկանություն։ 2/42 ՀՀԿ-ի թերթիկների վրա առկա են սև գծեր, որոնք տարբերակում են ՀՀԿ-ի թերթիկները մնացածներից։
36/14 ընտրատեղամասում(թիվ 12 ընտրատարածք, Վայոց Ձոր, Եղեգնաձոր) կանխվել է քվեաթերթիկների գողության դեպք։ Ոստիկանությունը արձանագրել է։
34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։
4/19 ընտրատեղամասում (թիվ2 ընտրատարածք, Արաբկիր) հանձանժողովի անդամները սպառնացել են ԵԼՔ դաշինքի վստահված անձանց։
24/4 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի, Շահումյան) քաղաքացիները քվեարկել են 100-ից ավել չկնքած կտրոններով։ Երբ ԵԼՔ դաշինքի վստահված անձը միջամտել է, հանձնաժողովի անդամները նրան սպառնացել են։
22/29 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի, Ղուրսալ) ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկել «կարուսել» կոչվող ընտրախախտում կատարելու համար։
23/13 ընտրատեղամասում (թիվ 9ընտրատարածք, Լոռի) քաղաքացին հայտնաբերել է, որ ԵԼՔ դաշինքի քվեաթերթիկի 2-րդ էջում բացակայում է ռեյտինգային թեկնածուների ցուցակը։
Թիվ 9 ընտրատարածքների տեղամասերից մեկում քաղաքացին ներկայացել է օգնող անձի հետ միասին։ Վերջինս գրպանից հանել է արդեն իսկ քվեարկած թիվ 4 քվեաթերթիկը և տվել ընտրողին, որպեսզի վերջինս դնի ծրարի մեջ։
18/29 ընտրատեղամասում (թիվ 7 ընտրատարածք, Արագածոտն, Աշնակ) քաղաքացիներին բաժանել են կարմիր գրիչներ։29/48 ընտրատեղամասում (թիվ 10 ընտրատարածք, Կոտայք, Ջրվեժ) քվեաթերթիկների համար նախատեսված ակցիզները դրել են միայն քաղաքացիների պահանջից հետո։
35/59 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Քաջարան) Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները հանձանժողովի նախագահի պահանջով բաց են քվեարկել։
23/36 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ Վանաձոր) ԵԼՔ դաշինքի վստահված անձը հայտնաբերել է, որ ընտրողների ցուցակում որոշ մարդկանց անվան դիմաց կատարվում են մատիտով նշումներ, որից հետո հանձնաժողովը որոշում է կայացրել հեռացնել ԵԼՔ դաշինքի վստահված անձին և չի ցանկանում տրամադրել հեռացման արձանագրությունը։
Ահազանգ է ստացվել, որ Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանը պոկել է վստահված անձերի բեյջերը և իրականացնում է ցուցակներով ուղղորդված քվեարկություն։ԵԼք դաշինքի վստահված անձինք նկատել են, որ ԳԵՏԱ՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը հստակ ուղղորդել է ընտրողներին։
31/39 ընտրատեղամասում (թիվ 11 ընտրատարածք, Շիրակ, Գյումրի) դիտորդական առաելություն իրականացնող անձը ուղղորդել է ընտրողներին քվեարկել Ծառուկյան դաշինքի համար։ Հանձնաժողովը հեռացրել է դիտորդին, սակայն որոշ ժամանակ անց վերջինս նորից գրանցվել է ընտրատեղամասում։
4/19 սպառնում են ԵԼՔ դաշինքի թեկնածուին։ Ասել են․ <<նենց արա տուն հասնես>>։ Հանձնաժողովի անդամներից մեկը ուղղորդում է մարդկանց, հետները մտնում է քվեախուց։
9/19 Քվեատուփը դրված է պատուհանի դիմաց։ Պատուհանից երևում է թե ինչպես են ընտրում։
9/16 տեղամասում Լարիսա Մինասյանը շարունակում է հեռախոսով պայմանավորվել քաղաքացիների հետ, նախապես ասելով, որ պետք է գան ընտրեն հանրապետականին, այնուհետեւ դիմավորում է, ուղղորդում նրանց, վերահսկում քվեարկությունը եւ ճանապարհում: Վստահված անձինք ահազանգում են, որ ՀՀԿ-ի դիտորդը ակնհայտ ուղղորդում է քաղաքացիներին:
«Քաղաքացիդիտորդ» նախաձեռնությանդիտորդներըժամը 12։00-ից16:00-իդրությամբարձանագրելենքվեարկությանընթացքիևընդհանուրբնույթի 365 խախտում, որոնքստուգմանփուլումեն: Մասնավորապեսարձանագրվելենհետևյալխախտումները. 52 տեղամասումբացքվեարկություն (ընտրողըքվեարկումէքվեախցիկիցդուրս, բացահայտումէքվեարկությանարդյունքըորևէանձի,լուսանկարումէքվեարկածքվեաթերթիկը), 36 տեղամասումընտրողներիուղեկցմանդեպքեր, 31 տեղամասումուղղորդում/հուշում, 25 տեղամասումվերահսկվողքվեարկություն, այդթվում՝մեկիցավելիանձանցքվեախուցմտնելուդեպքեր՝բացառությամբօգնելուդեպքերի, 23 տեղամասումքվեաթերթիկների(այդթվում՝չօգտագործված) դուրսհանում/ներսբերում, 19տեղամասումկրկնաքվեարկությանփորձ, 18 տեղամասումընտրողիանվանբացակայություն, 16 տեղամասումօգնելուիրավունքչունեցողանձնօգնելէընտրողինքվեարկել, 14 տեղամասումօգնողանձիտվյալներըչենգրանցվելգրանցամատյանում, 12 տեղամասումօրվաընթացքումհանձնաժողովիանդամներիվիճակահանությամբսահմանվածգործողություններիհերթափոխիխախտում, 8 տեղամասումտեխնիկականսարքումանձըհաստատողփաստաթղթիտվյալներիևսարքիտվյալներիմիջևառկաանհամապատասխանություն, 8 տեղամասումընտրողիանվանդիմացայլանձիստորագրություն, 8 տեղամասումնույնանձըօգնելէմեկիցավելիընտրողիքվեարկել, 7 տեղամասումայլանձիփոխարենգրանցում՝ուրիշիանձըհաստատողփաստաթղթովգրանցում/քվեարկությանկամփորձ, 7 տեղամասումընտրողինզրկելենքվեարկելուիրավունքից (բացառությամբքվեարկությանկտրոնչներկայացնելուդեպքերի), 4 տեղամասումայլանձիփոխարենընտրողներիցուցակումստորագրումկամդրափորձ, 77 տեղամասումայլխախտումներ (հյուրասիրությունկուսակցության/դաշինքիկամթեկնածուիանունիցևայլն): Խախտումներիմասինառավելմանրամասնտեղեկատվությունկներկայացնենքժամը 22։00-իասուլիսիընթացքում, որըտեղիկունենա «Մարիոթ» հյուրանոցի «Արարատ II» սրահում։ «Քաղաքացիդիտորդ» նախաձեռնությանդիտորդներիկողմիցընտրատեղամասայինգրանցամատյանումարձանագրվելէքվեարկությաննախապատրաստման, քվեարկությանընթացքիևընդհանուրբնույթիխախտումներիվերաբերյալ169 դիտարկում: Նախաձեռնությանընտրախախտումներիքարտեզըպատկերումէ «Քաղաքացիդիտորդ» նախաձեռնության, «Անկախդիտորդ» հասարակականդաշինքիևՀայաստանիհելսինկյանկոմիտեիդիտորդականառաքելություններիկողմիցներկայացվածխախտումները: *** ԴիտորդականառաքելություննիրականացվումէԵվրոպականմիությանֆինանսավորմամբևԺողովրդավարությանազգայինհիմնադրամիուԹբիլիսիումՆիդեռլանդներիԹագավորությանդեսպանատանհամաֆինանսավորմամբիրականացվող «2017 թ․խորհրդարանականընտրություններիհանրայինվերահսկողություն» ծրագրիշրջանակներում:
4/21 Քվեախուց 2 հոգով են մտնում, սակայն նրանցից 2-ն էլ ունակ են քվեարկել առանց երկրերդ անձի օգնության (17:30-ի դրությամբ)։ 36/1 3-րդ քվեաթերթիկների վրա սև գծեր է նկատել Ելք դաշինքի վստահված աձը։ Նրան թույլ չեն տվել նկարահանել (17:36-ի դրությամբ)։