տուն Լուրեր Ընտրակաշառքի փաստեր՝ վարչապետին

Ընտրակաշառքի փաստեր՝ վարչապետին

108
0

zaa

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում Կառավարության գործունեության ծրագրի քվեարկությունից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանին ընտրակաշառքի մասին փաստեր փոխանցեց:

Նշենք, որ  Կարեն Կարապետյանը ընդդիմադիրների այն պնդումներին ի պատասխան, թե ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել, հորդորել էր փաստեր ներկայացնել:

«Պարո՛ն վարչապետ, հետևելով ձեր հորդորին՝ ձեզ եմ փոխանցում մի փաթեթ, որի փաստաթղթերը գտնվել են ՀՀԿ շտաբից դուրս բերված աղբարկղում գտնված ծրարից, որոնք վկայում են, որ ՀՀԿ շտաբները զբաղվել են ընտրակաշառքի զանգվածային բաժանմամբ: Անուն-ազգանուններով, հեռախոսի համարներով, հասցեներով: Սա հանձնված է իրավապահներին, հարուցված է քրեական գործ: Գործը ծածկադմփոց չանելու դեպքում, հավանաբար, կլինեն մի քանի ազատազրկվածներ, այդ թվում՝ այստեղ նստած անձանց թվում»,- նշեց Արարատ  Միրզոյանը: