տուն Լուրեր Ընթացիկ տարում գյուղատնտեսական ցանքատարածություններն ավելացել են 18,5 հազար հեկտարով

Ընթացիկ տարում գյուղատնտեսական ցանքատարածություններն ավելացել են 18,5 հազար հեկտարով

106
0

armenia-minister-agriculture-sergo-karapetyanՀանրապետությունում գյուղատնտեսական մշակա­բույսերի ցանքատարածությունները 2011-2015 թվականների ընթացքում ավելացել են գրեթե 68 հազար հեկտարով, միայն 2015 թվականին` 18 հազար 500 հեկտարով և կազմել են 351 հազար 300 հեկտար:

Այդ մասին «Հայագրոֆորում» համաժողովի ժամանակ իր զկեւյցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով` վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2015-ին  հասել է 78.5 տոկոսի, 2010-ի 63.2 տ ոկոսի դիմաց:

«Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին գյուղա­տնտեսության համա­խառն արտադրանքը կազմել է 504 միլիարդ 900 միլիոն դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակա­հատվածի ցուցանիշը  13.5 տոկոսո:  Հանրապետության բոլոր մարզերում գրանցվել է գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արտադրության ծավալների զգալի աճ»,- ասաց նախարարը:

Նրա տեղեկացմամբ, նախարարությունը, գյուղատնտեսության ոլորտին առնչվող խնդիրների լուծման գործընթացում ակտիվ համագործակցություն է ունեցել հանրապետության բոլոր մարզպետարանների և նրանց համապատասխան ստորա-բաժանումների հետ: