Ազգային ժողովը քվեարկության դրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ քննարկումներ են եղել իրենց խմբակցությունում եւ որոշել են ազատ քվեարկել այս օրինագծին: «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Գևորգ Պետրոսյանն էլ ասաց. «Էս օրենքը հանգիստ կարող է կոչվել Հայաստանի Հանրապետության օրենք տնաքանդության մասին»:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը 73 կողմ, 12 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: