Ընկճախտով մարդիկ հավատում են, որ կյանքը կարող է կտրուկ լավ շրջադարձ ունենալ։ Սակայն նման լավատեսությունը չի բարելավում իրավիճակը։ Բրոքի համալսարանի գիտնականները վերլուծել են ընկճախտով տառապող միջին տարիքի մարդկանց սոցհարցման արդյունքները։
Ընկճախտով տառապողները, որպես կանոն, իրենց անցյալն ու ներկան ավելի բացասական են գնահատել, քան նրանք, ովքեր չի ունեցել նման հիվանդություն։ Միաժամանակ, բացասական գնահատականները չեն տարածվել ապագայի վրա։ Գիտնականները հետազոտել են նրանց կյանքը երեք ժամանակային հատվածում։ Ընկճախտով չտառապողները նշել են, որ կյանքից իրենց բավարարվածության աստիճանը հետզհետե կբարելավվի։ Մինչդեռ ընկճախտով տառապողները սպասում են կտրուկ փոփոխությունների։
Ըստ մասնագետների՝ նման սպասումներ ունեցողների մոտ մեծ է վտանգը, որ բուժվելուց հետո ընկճախտը կարող է կրկնվել հաջորդ տարիների ընթացքում։