տուն Քաղաքական Ընդդիմությունը վերականգնվելու է և նոր կազմով է հանդես գալու. Մկրտիչ Մինասյան

Ընդդիմությունը վերականգնվելու է և նոր կազմով է հանդես գալու. Մկրտիչ Մինասյան

139
0

default

Եթե Եռյակի անդամներից մեկն է հայտարարում, որ այն գոյություն չունի, ապա ես ինչպես կարող եմ ասել, որ այն գոյություն ունի, այսօր լրագրողների հետ զրույցում նման միտք արտահայտեց ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը: Ըստ բանախոսի՝ Հայասատանում առաջիկայում հանդես կգա նոր կազմավորված ընդդիմություն. «ՀԱԿ-ի նման քաղաքական ուժին պետք չէ այդքան էլ լուրջ վերաբերվել: Ուղղակի կա մի փաստ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ փորձառու քաղաքական կերպար է, և գիտի հանրահավանքերի նշանակությունն ու դերը: Դրա համար էլ հայտարարեց, որ երկու ամիս հանրահավաքներ չեն լինելու»: