տուն Լուրեր Ընդդիմությունը միշտ մտածում է, որ իրենցից վախենում են. Գալուստ Սահակյան

Ընդդիմությունը միշտ մտածում է, որ իրենցից վախենում են. Գալուստ Սահակյան

92
0

default

Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անդրադարձավ սահամանադրական բարեփոխումների հայեցակարգին և ասաց, որ այլ քաղաքական ուժեր առաջարկություններ են արել և դրանք կքննարկվեն:

Այն հարցին, թե ընդդիմությունն ասում է, որ իրենց ճնշման արդյունքում է Սերժ Սարգսյանը հետաձգել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ժողովուրդն այդքան լավ չգիտի Սահմանադրությունն ինչպես է շրջանառության մեջ դրվում:

«Մենք մարզային քննարկումներ կատարեցինք, դրանից հետո ներկայացվեց Վենետիկի հանձնաժողովին: Հիմա լրացուցիչ քննարկման փուլ է անցնում, ու դրանից հետո տեքստը կհրապարակվի: Դե, ընդդիմությունը միշտ մտածում է, որ իրենցից վախենում են»,- նշեց նա: