տուն Լուրեր Ընդդիմությունը միավորվո՞ւմ է

Ընդդիմությունը միավորվո՞ւմ է

135
0

15151115_1022705594523163_1465452588_n

Շուրջ մեկ շաբաթ է` մամուլում քննարկվում է հնարավոր ընդդիմադիր դաշինքի թեման։

«Ժամանակ» թերթը գրում է, որ ամենահավանական տարբերակը «Քաղաքացիական պայմանագիր»«Հանրապետություն» դաշինքի սցենարն է, թեպետ չի բացառվում, որ նրանց կմիանա նաեւ «Ժառանգությունը». Արմեն Մարտիրոսյանը հաստատել էր, որ բանակցություններ են վարում ընտրություններին դաշինքով մասնակցելու համար, սակայն գործընթացին չվնասելու համար  անուններ չի հրապարակի. «Ո՛չ կհաստատեմ, ո՛չ կհերքեմ։ Այս փուլում անուններ չեմ կարող տալ»,- ասել էր նա։

Ըստ Araratnews.am-ի տեղեկությունների՝ «Ժառանգությունում» դաշինք կազմելուն վերապահումներով է մոտենում Զարուհի Փոստանջյանը։

Իսկ ըստ  «Հրապարակ»-ի՝ տեղեկություններ կան, որ ընդդիմադիր դաշտում ուրվագծվում է երկու դաշինք՝ երկու խումբ ուժերի մասնակցությամբ։ Մեկը «Համախմբում», «Ազատ դեմոկրատներ», «Ազատություն», գուցե՝ ՀԱԿ, ՀՀՇ ձեւաչափով, մյուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ժառանգություն» եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» ձեւաչափով։

Այս մասին Araratnews.am-ը  խոսեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  քաղաքական դաշտի ընդդիմադիր ուժերի հետ կարծիքների փոխանակում է ունեցել, որն ուղղված է եղել ուժերի դիրքորոշումները եւ կարծիքները ճշտելուն»,- ասաց խոսնակը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք ընդդիմադիր ուժերը սկսել են բանակցությունները՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքով հանդես գալու վերաբերյալ: Նա նույնպես հրաժարվեց այս պահին անուններ տալուց, քանի որ առարկայական չեն քննարկումները։

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախկինում կտրականապես դեմ էր դաշինքով հանդես գալուն, հիմա սակայն կուսակցության  մամուլի խոսնակը նշում է, որ ՏԻՄ ընտրություններից եւ կուսակցության համագումարից հետո իրենք փոխել են իրենց մոտեցումները, բայց մեկ ընդդիմություն ունենալու դիրքորոշումը նույնն է մնացել:

Հաշվի առնելով քաղաքական զարգացումները՝  կարելի է ենթադրել, որ ընդդիմադիր դաշինքը կձեւավորվի «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ժառանգություն» եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունների հիման վրա։

Փայլակ Ֆահրադյան