Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության երկու պատգամավորներին՝ Լեզգին Բոթանին և Հեզեր Օզթուրքին, սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Ըստ թուրքական Diken պարբերականի` դատախազության մեղադրական եզրակացությունում պատգամավորները մեղադրվում են Թուրքիայի նախահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու մեջ: Վանի դատարանն վարույթ է ընդունել է դատախազության կողմից պատրաստած մեղադրական եզրակացությունը:
Նշվում է, որ պատգամավոր Բոթանը Էրդողանին վիրավորել էր 2015թ. հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած մի հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ: Իսկ Օզթուրքը Էրդողանին վիրավորել էր նոյեմբերի 28-ին ունեցած իր ելույթի ժամանակ:
Աղբյուրը չի մանրամասնում, թե հատկապես ինչ տեսակի վիրավորանքի մասին է խոսքը:
Աղբյուրը հիշեցնում է նաև, որ այս պահի դրությամբ Թուրքիայում արդեն իսկ ձերբակալվել է ԺԴԿ-ի 12 պատգամավոր, որոնց թվում են նաև կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: